Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Նորվեգիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Սորլոտի՝ «Վիլյառեալից» տեղափոխության մասին։
28-ամյա Սորլոթը «Վիլյառեալում» հանդես էր գալիս 2023 թվականից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Դեղին սուզանավի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նշվում է, որ կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։ Transfermarkt-ը նորվեգացու տրանասֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։