2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարում ալժիրցի Իման Խելիֆը դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Մինչև 66 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչի մարտում Խելիֆը 5-0 հաշվով հաղթեց հունգարացի Լուկա Համորիին։ Ալժիրի ներկայացուցիչը դուրս է եկել կիսաեզրափակիչ, ինչը նշանակում է, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերում նա արդեն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալուհի Անժելա Կարինին հրաժարվել էր շարունակել պայքարը Խելիֆի հետ 1/8-րդ եզրափակիչում։ Խելիֆը 2023 թվականի աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային գենետիկ թեստը չանցնելու (տղամարդու գենետիկ քրոմոսոմներ ունենալու) և տեստոստերոնի բարձր մակարդակ ունենալու պատճառով։