«Նոան» հոլովակ է պատրաստել` նվիրված Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-ի դեմ հանդիպմանը։
«Օգոստոսի 6-ին սպասում ենք բոլորիդ մարզադաշտում՝ մեր կողքին: Միասին մենք կարող ենք, միասին մենք ուժեղ ենք»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Նոա» — ԱԵԿ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Օգոստոսի 6-ին, ժամը 20:00-ին Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։