Բիլբաոյի «Ատլետիկի» 22-ամյա իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ում համոզված են, որ իսպանացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում չի հեռանա «Ատլետիկից»: Այնուամենայնիվ, Ուիլյամսը շարունակում է մնալ «Բարսելոնայի» տեսադաշտում, որը լրջորեն հետաքրքրված է նրա ծառայություններով։
Հիշեցնենք, որ Ուիլյամսի պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 58 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում Նիկոն «Ատլետիկի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։