Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել մարզչական կարիերան։
«Կարծում եմ՝ «Ռեալը» կլինի իմ վերջին ակումբը մարզչական կարիերայիս ընթացքում։ Ինձ այնքան էլ չի գրավում ազգային հավաքական գլխավորելու գաղափարը, քանի որ դա կնշանակի, որ ես կկորցնեմ այն, ինչ ինձ ամենաշատն է դուր գալիս՝ իմ ամենօրյա աշխատանքը: Ես իսկապես սիրում եմ այն, ինչ անում եմ: Սա իմ 29-րդ մրցաշրջանն է որպես մարզիչ։ Ճիշտ է, ես շատ եմ հաղթել, բայց պատկերացրեք նաև, թե քանի տիտղոս եմ կորցրել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ 65-ամյա մասնագետը Մադրիդի «Ռեալը» առաջին անգամ գլխավորել է 2013-ից 2015 թվականներին։ «Արքայական» ակումբ Անչելոտիի վերադարձը կայացավ 2021 թվականին։ Իտալացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։