«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն կարող է վերադառնալ «Ժիրոնա» , հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, կատալոնացիների նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը առաջիկա մրցաշրջանում ֆուտբոլիստին տեսնում էր իր թիմի կազմում, սակայն Ռոմեուն որոշել է հեռանալ, ինչը զարմացրել է մարզչին։
Հաղորդվում է, որ Ռոմեուն շուտով կվերադառնա «Ժիրոնա», որտեղից «Բարսելոնա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։
Ռոմեուն «Բարսելոնա» է տեղափոխվել «Ժիրոնայից» 2023 թվականի հուլիսին: Տրանսֆերի գումարը կազմել էր 3,4 միլիոն եվրո։