«ՌԲ Լայպցիգի» իսպանացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանիել Օլմոն սկսել է ճնշում գործադրել «Ցլերի» վրա, որ թույլ տան «Բարսելոնա» տեղափոխվել, որը հետաքրքրված է նրա ծառայություններով: Այս մասին հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով լրագրող Մատեո Մորետտոյին։
Թեև աղբյուրը հստակ չի նշում, թե կոնկրետ ինչ լծակներ է օգտագործում Օլմոն, սակայն նա ընդգծում է, որ նույնիսկ նման պայմաններում կատալոնական ակումբը ստիպված կլինի ավելացնել իր առաջարկը «ՌԲ Լայպցիգին»։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ գերմանական ակումբը մերժել է 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ կապտանռնագույնների առաջարկը։