Աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը 2024 թվականի Փարիզում (Ֆրանսիա) ընթացող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել։ Նա բրոնզե մեդալի համար պայքարում 6:2, 6:1 հաշվով հաղթեց սլովակ Աննա-Կարոլինա Շմիդլովային։
Շվյոնտեկն իր կարիերայում առաջին անգամ նվաճեց օլիմպիական մեդալ։
Հանդիպումը տևեց 1 ժամ 1 րոպե։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Շվյոնտեկը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի յոթերորդ ռակետ չինացի Չժենգ Ցինվենից։ Շմիդլովան պարտվել է խորվաթ թենիսիստուհի Դոննա Վեկիչին։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչը կկայանա վաղը՝ օգոստոսի 3-ին։