«Վիլյառեալի» հարձակվող Ալեքսանդր Սերլոտը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է AS-ը։ Հիմա ամեն ինչ կախված է ակումբներից։
Ֆուտբոլիստի տրանսֆերի փոխհատուցման չափը կազմում է 38 մլն եվրո։
Նորվեգացին նախորդ մրցաշրջանում «Վիլյառեալի» ամենաարդունավետ ֆուտբոլիստն էր: Նախորդ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 27 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է նորվեգացու տրանսֆերն այն բանից հետո, երբ չկարողացավ ձեռք բերել Արտեմ Դովբիկին: «Ժիրոնայի» հարձակվողը որոշել է տեղափոխվել «Ռոմա»: