Բրիտանացի թենիսիստներ Էնդի Մարեյը և Դենիել Էվանսը 2024 թվականի Օլիմպիական խաղերի զուգախաղի մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվել են ամերիկացիներ Թեյլոր Ֆրիցին և Թոմի Փոլին։
Այս հանդիպումը վերջինն էր Էնդի Մարեյի կարիերայում։ Ավելի վաղ 37-ամյա բրիտանացին հայտնել էր, որ կդադարեցնի ելույթները Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերից հետո։
Մարեյը պատմության մեջ տղամարդկանց մենախաղի մրցաշարի միակ կրկնակի օլիմպիական չեմպիոնն է։
Մարեյը նաև երկու անգամ հաղթել է Ուիմբլդոնում (2013, 2016) և մեկ անգամ ԱՄՆ բաց առաջնությունում (2012)։