«ՌԲ Լայպցիգին» չի գոհացրել «Բարսելոնայի» առաջարկը Դանի Օլմոյի համար։
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆիլիպ Հինցեն՝ կատալոնացիներն իսկապես նոր առաջարկ են արել 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար, սակայն գերմանական ակումբը դա անբավարար է համարում։ «Լայպցիգը» ֆուտբոլիստի համար ցանկանում է 60 միլիոն եվրո։
Նախկինում հաղորդվում էր, որ առաջարկվող գումարը կազմում է 55+7 մլն եվրո։ Ըստ Հինցեի՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։