Ավարտվել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչի թենիսի հանդիպումը, որում հանդիպել են ամերիկացի թենիսիստ Թոմի Փոլը և իսպանացի Կարլոս Ալկարասը։
Աշխարհի երրորդ ռակետը հաղթեց երկու սեթում՝ 6:3, 7:6 (9:7): Հանդիպումը տևել է ուղիղ երկու ժամ։ Օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում Ալկարասը կհանդիպի կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմեի և նորվեգացի Կասպեր Ռուդի միջև խաղի հաղթողի հետ։
2020 թվականի մենախաղի օլիմպիական չեմպիոն, աշխարհի չորրորդ ռակետ, գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։
Մրցաշարի քառորդ եզրափակիչում Զվերևը (5։7, 5։7 հաշվով պարտվեց աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։
2024 թվականի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլում 22-ամյա Մուզետտին կհանդիպի կամ Նովակ Ջոկովիչի, կամ Ստեֆանոս Ցիցիպասի (Հունաստան) հետ: