Նիգերիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կելեչի Իհեանաչոն դարձել է «Սևիլիայի» խաղացող, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել «Լեսթեր Սիթիում» և «Մանչեսթեր Սիթիում»:
Հարձակվողը երկու տարով պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Լեսթեր Սիթին» հաղթեց Անգլիայի Չիեմպիոնշիփը և բարձրացավ ԱՊԼ։ «Սևիլիան» 41 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը Լա Լիգայում: