Աշխարհի առաջին ռակետ լեհ թենիսիստ Իգա Շվիատեկը սենսացիոն պարտություն կրեց 2024 թվականի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի մենախաղի մրցաշարի կիսաեզրափակիչում։
Ռոլան Գարոսի քառակի հաղթող 23-ամյա Շվիատեկը օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակչում հանդիպեց WTA-ի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող չինացի Չժեն Ցինվենի հետ։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 51 րոպե և ավարտվեց չինուհու հաղթանակով երկու սեթում՝ 6:2, 7:5:
Եզրափակիչում Չժեն Ցինվենը կխաղա Աննա Կարոլինա Շմիդլովայի (Սլովակիա) — Դոննա Վեկիչի (Խորվաթիա) հանդիպման հաղթողի հետ։