Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է ընկերական խաղում «Միլանից» կրած պարտությանը (0:1):
«Այս խաղում մենք իսկապես կռվեցինք: Մենք դեռ որոշ բաներ ունենք բարելավելու: Հիմա թիմը պետք է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերի, իսկ երիտասարդները պետք է պարզապես վայելեն ֆուտբոլը։ Ինձ ավելի շատ դուր եկավ հանդիպման առաջին խաղակեսը։ Մենք ավելի լավ խաղացինք Ռուդիգերի և Մոդրիչի հետ, բայց նրանք կարողացան խաղալ ընդամենը 45 րոպե»,- իտալացու խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 4-ին «Բարսելոնայի» հետ։