Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Պասկալ Գրոսը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
33-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել Դորտմունդում, այնուհետև պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Նշվում էր, որ Գրոսը այսօր միացել է թիմի ուսումնամարզական հավաքին:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ճայերի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։