Անգլիական «Ասթոն Վիլան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիքսի հետ, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Topskills Sports UK-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» պորտուգալացուն բաց թողնելու համար ցանկանում է 40 միլիոն եվրո։ Նշվում է, որ երկու ակումբներն էլ կշարունակեն բանակցությունները մոտ ապագայում գործարք ավարտելու համար։
Նախկինում հաղորդվում էր, որ բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անձամբ է թիմում ցանկանում տեսնել Ֆելիքսին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆելիքսը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։