«Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը խոսել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում հայրենակից Կառլոս Ալկարասի հետ զուգախաղում համագործակցության մասին:
«Եթե ես 10 տարով երիտասարդ լինեի, մենք կստեղծեինք անհավատալի ուժեղ թենիսի տանդեմ և միասին շատ հրաշալի պահեր կկիսեինք, բայց դա տեղի չի ունենա։
Բայց իհարկե ես կաջակցեմ նրան տանից և ամեն անգամ լավագույնը կմաղթեմ, նույնիսկ եթե ինքս շարունակեմ թենիս խաղալ»,- Նադալի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:
Հիշեցնենք, որ իսպանացիներին չի հաջողվել դուրս գալ թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Մրցույթի քառորդ եզրափակիչում Նադալն ու Ալկարասը պարտվել են ԱՄՆ-ի Ռաջև Ռամ և Օսթին Կրայիչեկ զույգին։