ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի «Լինքոլն Ֆայնենշլ Ֆիլդ» մարզադաշտում ընկերական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» 2։1 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Արսենալին»։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը, որը 21 րոպե անց կրկնապատկեց Ֆաբիու Կարվալյուն՝ 2։0։ «Զինագործները» Կայ Հավարեցի 40-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն չկարողացան խուսափել պարտությունից։
Ավելի վաղ «Լիվերպուլն» ընկերական խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Բետիսին», իսկ «Արսենալը» 2։1 հաշվով առավելության էր հասել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։