Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը ուկրաինացի բռնցքամարտիկներին խոստացել է պարգևավճար 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու դեպքում, հայտնում է հավաքականի մարզիչ Դմիտրի Սոսնովսկին։
«Նա նրանց ասաց, որ եթե Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճեն, ապա անձամբ իր սեփական միջոցներից գումար կտրամադրի մեդալակիրներին։
Ոսկե մեդալի համար՝ 80 հազար դոլար, արծաթե մեդալի համար՝ 70 հազար դոլար, իսկ բրոնզե մեդալի համար՝ 50 հազար դոլար»,- Դմիտրի Սոսնովսկիի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Ուկրաինան բռնցքամարտում ներկայացված երեք մարզիկով՝ Ալեքսանդր Խիժնյակը (մինչև 80 կգ), Այդեր Աբդուրայմովը (մինչև 57 կգ) և Դմիտրի Լովչինսկին (մինչև 92 կգ):