Լոնդոնի «Չելսին» հայտարարել է Դանիայի հավաքականի դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենի «Վիլյառեալից» տեղափոխության մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2031 թվականի հուլիսը: «Ազնվականների» ամերիկյան շրջագայության ժամանակ խաղացողը կմիանա հիմնական կազմին։ Տրանսֆերի գումարը դեռևս չի նշվում, սակայն ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, լոնդոնցիները «Վիլյառեալին» կվճարեն 24,5 միլիոն եվրո:
22-ամյա դարպասապահը 2023 թվականի հունվարից հանդես է գալիս «Դեղին սուզանավի» կազմում։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցից 7-ում կարողացել է դարպասն անառիկ պահել։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։