«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին։
«Նա անհավանական է: Ռոդրին ինձ շատ հետաքրքիր բաներ է պատմել Յամալի մասին։ Նրա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա: Վստահ եմ, որ նա կունենա իր վերելքներն ու վայրէջքները, բայց նա դրան ճիշտ կվերաբերվի, քանի որ նրա ողջ կարիերան դեռ առջևում է: Նա այնտեղ է, որտեղ արժանի է լինել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Յամալը մասնակցել է 7 հանդիպման, որոնցում հարձակվողը դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 17-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։