ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի «Camping World» մարզադաշտում այսօր՝ հուլիսի 31-ին ընկերական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»։
Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 2։2 հաշվով։ Կատալոնական ակումբից աչքի ընկան Պաու Վիկտորն ու Պաբլո Տորեն։ «Քաղաքայիններից» պատասխանեցին Նիկո Օրայլին և Ջեք Գրիլիշը։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Կապտանռնագույնները»՝ հաղթելով 4։1 հաշվով։
Նշենք, որ «Բարսելոնան» և «Սիթին» ԱՄՆ-ում իրենց հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնեն օգոստոսի 4-ին։ Կատալոնացիները կհանդիպեն Մադրիդի «Ռեալին», իսկ մանկունյացիները «Չելսիին»։