2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ավարտվել են ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները։ Այսպիսով, հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։
Մարոկկո – ԱՄՆ
Ճապոնիա – Իսպանիա
Եգիպտոս – Պարագվայ
Ֆրանսիա – Արգենտինա
Փլեյ-օֆֆի փուլը կսկսվի քառորդ եզրափակիչի հանդիպումներով։ Մրցաշարի այս փուլի խաղերը կկայանան շաբաթ օրը՝ օգոստոսի 2-ին։ Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 9-ին։ Մեկ օր շուտ կկայանա երրորդ տեղի համար նախատեսված հանդիպումը։