Փարիզում ընթացող 2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի վերջին տուրի խաղում Ճապոնիայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Իսրայելի ընտրանու նկատմամբ (1:0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Մաո Հոսոյան՝ խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին։
Նույն հաշվով՝ 1։0 Պարագվայի հավաքականը առավելության հասավ Մալիի նկատմամբ, հանդիպման միակ գոլը հեղինակեց Մարսելո Ֆերնանդեսը։