Այս պահին Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը հակված է ևս մեկ մրցաշրջան մնալ իր ներկայիս ակումբում և հաջորդ ամառ տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Աթլետիկի» ղեկավարությունն ակտիվորեն համոզում է իսպանացի ֆուտբոլիստին մնալ ակումբում՝ չնայած կապտանռնագույնների ակտիվ հետաքրքրությանը։
Ընդգծվում է, որ պայմանագրի երկարաձգման դեպքում Ուիլյամսի փոխհատուցման չափը կավելանա մինչև 100 միլիոն եվրո, մինչդեռ այժմ այն կազմում է 58 միլիոն եվրո։