Ֆրանսիայի հավաքականը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի խմբային փուլի վերջին տուրի խաղում 3-0 հաշվով հաղթեց Նոր Զելանդիային։
Գոլերի հեղինակ դարձան Մատետան, Դուեն և Կալիմուենդոն։
Նույն հաշվով ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց Գվինեային։
Այսպիսով՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հավաքականները դուրս եկան քառորդ եզրափակիչ։