Արգենտինայի հավաքականը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի խմբային փուլի վերջին տուրի խաղում 2-0 հաշվով հաղթեց Ուկրաինային։
Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ Տիագո Ալմադան և Կլաուդիո Էտչևերին։
Այս խմբի մյուս խաղում Մարոկկոն 3-0 հաշվով հաղթել է Իրաքին: Մարոկկոյի և Արգենտինայի հավաքականները դուրս եկան քառորդ եզրափակիչ։
Իսպանիայի հավաքականը, որն ավելի վաղ արդեն նվաճել էր փլյե-օֆֆի ուղեգիր, պարտվեց Եգիպտոսին 1-2 հաշվով։ Եգիպտոսի ընտրանին առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։