«Ռոման» հայտարարել է «Յուվենտուսի» 21-ամյա արգենտինացի վինգեր Մատիաս Սուլեի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Արգենտինացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի համակարգում էր 2020 թվականից։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Ֆրոզինոնեում»: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։