«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը պայմանագիր է կնքել «Ատլանտա Յունայթեդի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա ռուսաստանցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, տրանսֆերի գումարը կազմել է 15 մլն եվրո։
Միրանչուկը «Ատալանտայում» հանդես է եկել 2020 թվականի սեպտեմբերից՝ տեղափոխվելով «Լոկոմոտիվից»։