Այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցավ Ռուսաստանի գավաթի առաջին տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Կազանի «Ռուբինը» և «Ակրոնը»։
Հանդիպումն ավարտվեց ջախջախիչ հաշվով՝ հօգուտ «Ռուբինի»՝ 4-0։ Հանդիպման 4-րդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն՝ փոխարինման դուրս գալուց երկու րոպե անց։