«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Յուլիան Ալվարեսը խոստովանել է, որ դժգոհ է մանչեսթերյան ակումբում իր դերից։
«Ես ժամանակ չեմ ունեցել նստելու և մտածելու, թե ինչ եմ անելու հետո։ Երբ Օլիմպիական խաղերն ավարտվեն, ես կսկսեմ մտածել, թե ինչ եմ ուզում ինձ համար։ Տեսնենք, թե ինչպես կստացվի ամեն ինչ։
Անցած մրցաշրջանում ես այն խաղացողներից մեկն էի, որոնք ամենաշատ րոպեներն են խաղացել «Սիթիում»: Բայց վերջիվերջո ես չեմ սիրում ստվերում մնալ կարևոր հանդիպումների ժամանակ, ես ուզում եմ նպաստել դրանց»,- ասել է Ալվարեսը Directv sports-ին: