«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ «Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում։
«Նա մեր թիմի ամենափորձառու խաղացողներից է, նա երկար ժամանակ է եղել այստեղ: Կևինն այստեղ էր ինձնից առաջ: Նա վաստակել է իր ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը։ Բայց, դատելով այն տեղեկություններից, որ ես հենց հիմա ունեմ, նա մնում է»,- Պեպ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կևին Դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել սաուդյան «Ալ-Իթթիհադ»։