Սերբ թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը գրառում է կատարել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում իսպանացի Ռաֆայել Նադալի հետ խաղից հետո։
«Ռաֆայել, ես ուրախ եմ, որ մեր էպիկական մրցակցությունը դեռ բլոկբաստեր է: Հաջողություն եմ մաղթում զուգախաղերում»,- գրել է Ջոկովիչը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Ջոկովիչ — Նադալ հանդիպումը տևեց 1 ժամ 44 րոպե, Ջոկովիչը հաղթեց երկու սեթում՝ 6:1, 6:4 հաշվով։