Արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիում» իր ապագայի մասին։
«Անցյալ մրցաշրջանում ես այն խաղացողների թվում էի, որոնք ամենաշատ րոպեներն են անցկացրել թիմի կազմում: Բայց ինձ դուր չի գալիս ամենակարևոր հանդիպումներում մեկնարկային կազմում չլինելը։ Ես ուզում եմ նպաստել թիմի կարևոր հաղթանակների կերտմանը: Թեև ես չեմ շտապի որոշում կայացնել, բայց կմտածեմ, թե որն է ինձ համար լավագույնը»,- հարձակվողի խոսքերն է մեջբերել ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ալվարեսը «Քաղաքայինների» կազմում մասնակցել 54 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։