«Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է 2024 թվականի Փարիզում Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում սերբ Նովակ Ջոկովիչից կրած պարտությունը։
«Ես չկարողացա նրան բարդ դրության մեջ դնել, չկարողացա բավական լավ հարվածներ կատարել, այնքան էլ շարժունակ չէի: Գրեթե անհնար է խաղալ Նովակի հետ՝ առանց 20 տարի առաջ ունեցած ոտքերի: Ես պետք է շատ ավելի լավ խաղայի նրա համար խնդիրներ ստեղծելու համար։ Այս անգամ դա անել ինձ չհաջողվեց, բայց նա ինձանից շատ ավելի լավ խաղաց։ Նա շատ ավելի լավն էր սկզբից մինչև վերջ: Ինչ-որ պահի ես արձագանքեցի, բայց դա բավարար չէր։ «Շնորհավորում եմ նրան»,- Նադալի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումը տևել է 1 ժամ 44 րոպե, Ջոկովիչը հաղթել է երկու սեթում՝ 6:1, 6:4 հաշվով։