Այսօր Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընկերական խաղում հաղթեց «Հոլստեին Քիլին»։ Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գոլն այս խաղում Նգոումոյի փոխանցումից խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Նշենք, որ Ռանոսը երրորդ ընկերական խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։