«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է գալիք մրցաշրջանի խաղացանկի մասին։
«Մենք չունենք բավարար խաղացողներ բոլոր խաղերում լավագույնս հանդես գալու համար, քանի որ նրանք նույնպես հանգստի կարիք ունեն:
Եթե ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չեն մտածում խաղացողների մասին, ապա մարզիչները պետք է դա անեն, հակառակ դեպքում նրանք կմահանան։ Սա շատ է։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն երեք շաբաթը մեկ հանգստանալ, բայց մրցակցությունը մոտենում է և ադապտացիան թիմին անհրաժեշտ է»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։
Նշենք, որ «Քաղաքայինները» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն «Բարսելոնայի» հետ հուլիսի 31-ին, ժամը 03։00-ին։