Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը առաջդիմել է 18 հորիզոնաանով և այժմ 58-րդն է։
WTA վարկանիշային աղյուսակը հուլիսի 29-ի դրությամբ ունի հետևյալ տեսքը․
- Իգա Սվիատեկ (Լեհաստան) – 11005 միավոր
- Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 8173 միավոր
- Արինա Սաբալենկո (Բելառուս) – 7061 միավոր
- Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 6376 միավոր
- Ժասմին Պաոլինի (Իտալիա) – 5373 միավոր
- Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 4665 միավոր
- Չժենգ Քինգվեն (Չինաստան) – 4025 միավոր
- Մարիա Սաքքարի (Հունաստան) – 3925 միավոր
- Դենիել Քոլինս (ԱՄՆ) – 3702 միավոր
- Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա) – 3573 միավոր
Հիշեցնենք, որ Ավանեսյանը վերջերս ավարտված Յասիի մրցաշարում դուրս էր եկել եզրափակիչ որտեղ 2 ժամ 19 րոպե տևած պայքարում 5:7, 7:5, 4:0 հաշվով պարտվել էր ռուս Միրրա Անդրեևային։