«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին.
«Ես ութ տարի աշխատել եմ «Մանչեսթեր Սիթիում»: Ես մտադիր չեմ երկար մնալ այստեղ, բայց դա չի նշանակում, որ հեռանում եմ։ Այսքան ժամանակ մեկ ակումբում՝ դա հավերժություն է: Ուզում եմ վստահ լինել, որ հեռանալու կամ աշխատանքը շարունակելու իմ որոշումը ճիշտ կլինի ոչ միայն ինձ, այլև ակումբի և ֆուտբոլիստների համար։
Երբ որոշեմ հեռանալ, կասեմ։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Ես լիովին չեմ բացառում պայմանագրի երկարաձգման հնարավորությունը։ Ես կցանկանայի մնալ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։