Հայ մարզիկները սկսում են պայքարը Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ հուլիսի 27-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի 4 ներկայացուցիչ։
Վարսենիկ Մանուչարյան — լողի որակավորման փուլ: Մեկնարկը՝ 13:00
Էլմիրա Կարապետյան — հրաձգության որակավորման փուլ։ Մեկնարկը՝ 14:30
Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան — մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների
որակավորման փուլ: Արթուրը հանդես կգա հենացատկի վարժությունում, Վահագնը՝ օղակներում: Մեկնարկը՝ 17:30