«Բարսելոնայի» երկարամյա կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն դժգոհ է «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խոսքերից, որն իր նոր պաշտոնում ներկայացվելու ժամանակ ասել էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը «թիմի մաս չէ»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը բացատրել է, որ Ֆլիկը չի ցանկանում բաժանվել Ռոբերտոյից։ Նա այսպես է խոսել, քանի որ անտեղի է համարել լրագրողի այս հարցը։
Առաջիկա օրերին «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն պետք է հանդիպում ունենա իսպանացի կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելու նոր պայմանագիր, որը ենթադրում է ավելի համեստ պայմաններ՝ համեմատած նախորդի։
Ռոբերտոյի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է 2024 թվականի հուլիսի 1-ին։