Աշխարհի 9-րդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովն ավարտել է ելույթը Ումագում (Խորվաթիա) ընթացող ATP-250 գրունտային մրցաշարում։
Կիսաեզրափակիչ խաղում նա երկու սեթում պարտվել է արգենտինացի թենիսիստ Ֆրանսիսկո Սերունդոլոյին։ Հանդիպումն ավարտվել է 7:6, 6:4 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի ներկայացուցչի։
Հանդիպումը տևել է 1 ժամ 53 րոպե։