«Մանչեսթեր Յունայթեդը», որը հետաքրքրված է «Բավարիայի» աջ պաշտպան Նուսեր Մազրաուի ծառայություններով, կիրականացնի նրա տրանսֆերը միայն այն դեպքում, եթե Աարոն Վան-Բիսական հեռանա թիմից։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ են Մազրաուիի տրանսֆերի համար մյունխենյան ակումբին առաջարկել 15 միլիոն ֆունտ (17,7 միլիոն եվրո) գումար։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: