Կայացել է Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Ֆրանսիայի և Ուկրաինայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների նվազագույն հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլը խփեց Վալենտին Ատանգանան։
Մյուս կիսաեզրափակիչում Բելֆաստում խաղացին Իտալիայի Մ-19 և Իսպանիայի Մ-19 հավաքականները․ իսպանացիները նույն հաշվով հաղթեցին լրացուցիչ ժամանակում։ Այսպիսով, Իսպանիան ու Ֆրանսիան եզրափակիչում կխաղան հուլիսի 28-ին Բելֆաստում։
Մրցաշարի 5 լավագույն թիմերը ստացել են Չիլիում կայանալիք 2025 թվականի Մ-20 Աշխարհի առաջնության ուղեգրեր՝ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Նորվեգիա։