«Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է մերսիսայդցիների առաջատարներից մեկի՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության շուրջ լուրերի մասին։
«Իմ պատասխանը հավանաբար մի փոքր ձանձրալի կլինի: Կարծում եմ, դա նույն պատասխանն է, որը դուք լսել եք վերջին 5, 6 կամ 7 տարիների ընթացքում: Այստեղ պայմանագրային իրավիճակը չի քննարկվում, բայց ես կասեմ՝ պարզապես շարունակեք հարցեր տալ», — մեջբերում է Սլոտին Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» աշխատում է 2025 թվականին անգլիացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս թիմի հետ ավարտվում է հենց հաջորդ ամառ։
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է մնալ ակումբում՝ չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը, իր հերթին հայտնում է CaughtOffside-ը։ Անգլիական ակումբում նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստին թիմի պահելու հարցում: Մերսիսայդցիներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։