Կիսապաշտպան Չավի Սիմոնսը ցանկանում է վերադառնալ «Լայպցիգ», հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Ինչպես նշում է աղբյուրը, գերմանական ակումբում 21-ամյա ֆուտբոլիստին երաշխավորել են տեղը մեկնարկային կազմում։ Միաժամանակ ՊՍԺ-ն չի ցանկանում վաճառել կիսապաշտպանին, քանի դեռ փոխարինող չի գտել «Ռեալ» տեղափոխված Կիլիան Մբապեին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիմոնսով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» և պատրաստ է նրա համար առաջարկել 100 միլիոն եվրո, ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Բավարիան»։
Նախորդ մրցաշրջանում Սիմոնսը վարձավճարով հանդես էր գալիս հենց «Լայպցիգում»։