«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սպորտինգի» 25-ամյա ավագ և հենակետային կիսապաշտպան Մորտեն Ջուլմանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն, «կարմիր սատանաները» դանիացի ֆուտբոլիստին դիտարկում են որպես ՊՍԺ-ի կիսապաշտպան Մանուել Ուգարտային այլընտրանք, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» գոհ չէ այն փաստից, որ փարիզյան ակումբը նրա տրանսֆերի համար պահանջում է 70 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: