Պաշտպան Մատս Հումելսը հրաժարվել է գնալ իտալական «Բոլոնիա»՝ բուժզննում անցնելու։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բոլոնիան» վճարել է պաշտպանի Իտալիայի տոմսերի համար, ինչպես նաև բուժզննում է կազմակերպել, սակայն վերջին պահին Հումելսը մի քանի օր ժամանակ է խնդրել՝ մտածելու համար։ Իր հերթին, Հումելսի գործակալները նշել են, որ այս դադարը պայմանավորված է ոչ թե այլ ակումբների հետ հնարավոր բանակցություններով, այլ խաղացողի` երեխայի հետ արձակուրդին ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Մադրիդի «Ռեալից» խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին։
Այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո Հումելսն ազատ գործակալի կարգավիճակով է։