«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյից, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից առնվազն 40 միլիոն եվրո վաստակել։ Նշվում է, որ անգլիացու ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ Սանչոն անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայում»: 24-ամյա խաղացողը մանկունյացիների կազմում հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին։